Developer:easypay llc
Download Easywallet 532 Apk For Android - am.easypay.easywallet, This Apk is for android version 4.4 and up. This APP listed in category, developed by Easypay Llc ..
easywallet-ը պարզ դրամապանակ է արագ վճարումների ու փոխանցումների համար։ Հայաստանում ամենամեծ թվով ծառայությունների դիմաց կարող ես վճարել easywallet-ում․ այստեղ առկա են 800+ վճարատեսակներ։
Գալով անվտանգությանը՝ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Հավելվածն ունի նույնականացման բազմափուլ համակարգ՝ տվյալների առավելագույն անվտանգություն ապահովելու համար։
Գրանցվիր և նույնականացիր easywallet-ում, ու անցնենք առաջ։
Հավելվածում առկա են հետևյալ վճարատեսակները․
- Կոմունալ ծառայություններ, ներառյալ՝ համատիրության
- Վարկերի մարում
- Բժշկական ծառայություններ
- Ապահովագրություն
- Ինտերնետ և հեռուստատեսություն
- Բջջային կապ
- Բուքմեյքերական ծառայություններ
- Կայանատեղի տուգանքներ և այլն։
easywallet-ում կան նաև այլ հնարավորություններ․
• Բացիր անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում
Վճարիր 0% միջնորդավճար EasyPay տերմինալներից հաշիվը համալրելիս, ինչպես նաև 0% սպասարկման վճար։
• Կատարիր արագ փոխանցումներ
Փոխանցիր գումար մեկ հպումով․
- easywallet-ի հաշվից easywallet-ի մեկ այլ հաշվի՝ 0% միջնորդավճարով
- քարտից քարտ
- քարտից easywallet-ի հաշվի
• Համալրիր դրամապանակդ.
- easywallet-ին կցված քարտից
- բացված բանկային հաշվից
- վարկի միջոցով
- Skrill դրամապանակից
• Պահիր քարտերդ մեկ ապահով տեղում
Կցիր քո Visa, Mastercard, Amex և Payoneer քարտերը easywallet-ին։
• Հետևիր ծախսերիդ
Կառավարիր ֆինանսներդ հավելվածով ու խուսափիր չնախատեսված ծախսերից։
• Կատարիր խմբային վճարումներ
Մեկ հպումով վճարիր միանգամից մի քանի ծառայությունների դիմաց։ Խմբավորիր վճարումներդ կամ դարձրու դրանք «նախընտրելի», որպեսզի անմիջապես գտնես գլխավոր էջում։
• Կատարիր նախընտրելի-պարբերական վճարումներ
Մոռացիր այն վճարումների մասին, որոնք պետք է կատարես կանոնավոր կերպով։ Կազմիր վճարումների ժամանակացույց, և թույլ տուր easywallet-ին քո փոխարեն կատարել աշխատանքը։
• Ստացիր easycoin-ներ
easycoin-ը easywallet-ի էլեկտրոնային արժույթն է։ Ստացիր easycoin-ներ որպես քեշբեք և մասնակցելով սոցիալական մեր էջերում հաճախ կազմակերպվող մրցույթներին։ 1 easycoin = 1 ՀՀ դրամ։
• Կցիր մեքենադ EasyGarage-ին
Վստահելի օնլայն ավտոտնակ մեքենայիդ համար։ Ստուգիր տուգանային բալերդ, վճարիր ճանապարհային տուգանքները, կայանատեղի տուգանքները, գույքահարկը, նաև վճարիր ԱՊՊԱ պայմանագրի համար մեկ տեղում՝ քո թվային ավտոտնակում։
• Ընտրիր բաց ու մուգ գունային ռեժիմների միջև
Ընտրիր այն գունային ռեժիմը, որն ամենահարմար տարբերակն է քեզ համար։
• Վճարիր QR կոդով
Սա այլընտրանքային վճարամիջոց է բազմաթիվ վաճառակետերում։ Կատարիր ապահով վճարումներ QR-ով։
• Ուղարկիր գումարի պահանջագիր
Դիմիր ընկերներիդ կամ ընտանիքիդ գումարի համար, երբ դրա կարիքը զգում ես։
Վճարիր պարզ, ապրիր պարզ։ Եթե հարցեր ունես, կապվիր մեզ հետ info@easypay.am էլհասցեով։